ՏԻՄ ընտրություններ 2026․ Ընտրողների մասնակցությունը տատանվում է 10,35%-ից 37,95%-ի միջակայքում․ ԿԸՀ

ՏԻՄ ընտրություններ 2026․ Ընտրողների մասնակցությունը տատանվում է 10,35%-ից 37,95%-ի միջակայքում․ ԿԸՀ

Հայաստանի 21 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ընտրողների մասնակցությունը տատանվել է 10,35%-ից մինչև 37,95%։ Այս մասին պաշտոնապես հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։

Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ 37,95%, որտեղ օրվա առաջին կեսի համեմատությամբ ակտիվությունն աճել է 24,89 տոկոսային կետով։ Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է նույն մարզի Ֆիոլետովո համայնքում՝ 10,35%։ Ակտիվության բարձր մակարդակ է նկատվել նաև Ծաղկաձորում (32,68%), Շամիրամում (30,36%), Եղեգնաձորում (30,07%) և Մեղրիում (29,95%)։ Մյուս խոշոր համայնքներում ցուցանիշները բաշխվել են հետևյալ կերպ․ Գորիսում՝ 28,30%, Արթիկում՝ 27,76%, Ջերմուկում՝ 25,90%, Հրազդանում՝ 25,54%, Վայքում՝ 24,97%, Արաքսում՝ 21,37%, Մարտունիում՝ 20,99%, Ախուրյանում՝ 20,88%, Վարդենիսում՝ 19,92%, Իջևանում՝ 19,14%, Դիլիջանում՝ 18,92%, Գավառում՝ 17,95%, Արմավիրում՝ 17,51%, Արտաշատում՝ 17,40% և Գառնիում՝ 15,10%։

Հոկտեմբերի 25-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններում 19 համայնքներում քվեարկությունն ընթանում է համամասնական, իսկ 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։ Համամասնական ընտրություններին մասնակցելու նպատակով 13 կուսակցություն և 4 դաշինք ներկայացրել էին առաջադրման 46 դիմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում