Անվտանգային մեր ճարտարապետությունն ամբողջությամբ փլուզվել է․ Վանեցյան

Անվտանգային մեր ճարտարապետությունն ամբողջությամբ փլուզվել է․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Անվտանգային մեր ճարտարապետությունն ամբողջությամբ փլուզվել է։ Առանց երկարաժամկետ անվտանգային երաշխիքների որևէ բան լինել չի կարող։

ՀՀ-ի անվտանգությունն ուներ երեք առանցք՝ Արցախը, որպես ՀՀ-ի անվտանգային վահան, անվտանգության ճարտարապետության առաջնագիծ, որը Փաշինյանի ու ՔՊ-ի վարած քաղաքականության արդյունքում հանձնվել է Ադրբեջանին՝ հայաթափվել է և այսօր Բաքուն արդեն Արցախից է կերտում ռազմական պլացդարմ ընդդեմ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի։

Երկրորդ անվտանգային առանցքը՝ հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքն էր, որը փուլ առ փուլ քանդվում է՝ դրա դիմաց ՀՀ-ն Արևմուտքից ստանում է միայն խոստումներ։ Կորցնելով հիմնական դաշնակցին՝ ՀՀ-ն ձեռք չի բերում նոր դաշնակիցներ, իսկ դա ՔՊ-ի արտաքին խայտառակ քաղաքականության ցուցիչն է։

Եվ անվտանգային երրորդ, բայց կարևորագույն առանցքը՝ հայոց բանակն է, որը տասնամյակներ շարունակ եղել է Հարավային Կովկասում ամենամարտունակ բանակն ու Բաքվին սփաթեցնող ռազմական գործոն։ Այսօր ՀՀ գործող իշխանությունները կրճատում են ռազմական բյուջեն, կրճատում են բանակում ծառայության ժամկետները, ինչն ազդում է բանակի մարտունակության վրա։ Դրա ֆոնին Ադրբեջանը գնում է նորանոր զինատեսակներ՝ համատեղ զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ, գնում է արդի զինատեսակներ Իսրայելից, Թուրքիայից և Պակիստանից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում