ՀՀ կառավարությունն Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում` Արաքսի ափին, հիդրոօբյեկտների կառուցումը. Դավթյան

ՀՀ կառավարությունն Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում` Արաքսի ափին, հիդրոօբյեկտների կառուցումը. Դավթյան

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը գրել է. «ՀՀ կառավարությունն Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում` Արաքսի ափին, հիդրոօբյեկտների կառուցումը։

Ու դա չնայած նրան, որ դեռևս խորհրդային տարիներին ընդունված կոնվենցիայի համաձայն` կողմերը պարտավորվում են ընդամենը տեղեկացնել միմյանց՝ նման նախագծեր իրականացնելիս։

Այժմ հարց. քանի՞ անգամ է Անկարան տեղեկացրել Երևանին Արաքսի վրա ջրամբարների, ՀԷԿ-երի և այլ հիդրոօբյեկտների կառուցման մասին։

Պատասխան` ոչ մի անգամ։

Բնականաբար, համաձայնեցման մասին առհասարակ խոսք լինել չի կարող։

Ընդ որում՝ Արաքսի վրա թուրքական օբյեկտների կառուցումը լրջագույն ռիսկեր է ստեղծել և ստեղծում Հայաստանի ջրային անվտանգության համար։ Մասնավորապես, 2012 թ. ի վեր՝ Արաքսի վրա Անկարայի կողմից տարատեսակ օբյեկտների կառուցման արդյունքում գետի ջրային ռեսուրսները նվազել են 35-40%-ով։

Միջպետական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը պետք է ապահովվի հայելային քայլերի ու որոշումների միջոցով` հատկապես, երբ խոսքը գնում է ազգային անվտանգության կենսական նշանակության ռեսուրսի` ջրի մասին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում