ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից
17/11/2025 14:07
Կարդացեք նաև
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց գործունեության լիցենզիայից։
Որոշումն ընդունվեց հանձնաժողովի հերթական նիստում՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ սահմանված մի շարք խախտումներ և ընկերության կողմից նախկինում ներկայացված պահանջների չկատարումը։
Ըստ ՀԾԿՀ-ի՝ որոշումը նպատակ ունի ապահովելու էներգետիկ համակարգի կայուն ու անվտանգ գործունեությունը։
Հանձնաժողովի 5 անդամից 4-ը կողմ քվեարկեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիայից զրկելուն, Արա Նռանյանը՝ դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում