Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ
Կարդացեք նաև
Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանավորված։ Քիչ առաջ կայացրած որոշումը հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանը։ Որոշման մասին լրագրողներին հայտնել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Դատավորը 100-ից 100 կատարեց «Հայական ժամանակ»-ի կանխատեսումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ Սա պարզապես անլրջություն է»,-ասել է Վարդևանյանը։
Փաստաբանը նշել է, որ ինքն ու գործընկերներն այսօրվա նիստում ներկայացրել են «Հայկական ժամանակ» թերթի երեկվա հրապարակումը, ինչին ի պատասխան դատավորը վրդովմունք է հայտնել. «Իբր ում տեղն ենք դրել իրեն, ոնց թե ինքը պետք է առաջնորդվի լրատվամիջոցի կանխատեսումներով։ Ինչպես այս տարբա հունիսի 17-ին ՀՀ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիրոեն կանխորոշեց իրավապահների գործողությունները, այնպես էլ այս դեպքում «Հայկական ժամանակ»-ը կանխորորոշեց դատարանի որոշումը»։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամն ահազանգել էր. «Մինչ մեր պաշտպանյալ Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը շարունակվում է, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին։ Սա խոսում է Հայաստանում գործող հեռախոսային արդարադատության մասին»։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին կալանավորվել է ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի հասցեին հնչեցրած հայտարարության համար։ Նրա կալանքի ժամկետը երկարացվել է երկու անգամ։
Նախաքննական մարմինը նրան մեղադրում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում