Մենք հետաքրքրված չենք որևէ երկրի տարածքի յուրացմամբ․ Էրդողան

Մենք հետաքրքրված չենք որևէ երկրի տարածքի յուրացմամբ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ ազգային ժողովում իշխող կուսակցության խմբակցության նիստում հայտարարել է, որ Թուրքիան չի հավակնում այլ երկրների տարածքներին։

«Մենք հետաքրքրված չենք որևէ երկրի տարածքի յուրացմամբ։ Մենք չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին և լիովին հարգում ենք յուրաքանչյուր երկրի անկախությունը», – նշել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Պաղեստինի ճնշվածներին, աշխատում է Ուկրաինայում խաղաղության համար և անում է ամեն ինչ՝ Սուդանում արյունահեղությունը դադարեցնելու համար։ Էրդողանը հավելել է, որ Վրաստանում թուրքական C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման պատճառը պարզելու համար համալիր քննություն է ընթանում։

«Ազգային պաշտպանության նախարարությունն արդյունքները կհրապարակի հետաքննության ավարտից հետո», – նշել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վրաստանում վթարի էր ենթարկվել Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող թուրքական ռազմական C-130 ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում