Պատրաստ ենք պաշտպանել եկեղեցին ազգությամբ հայ hարձակվnղներից. Մամիջանյան
20/11/2025 12:04
Կարդացեք նաև
«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումից մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ասել է․ «Եկեղեցին մեզ համար սուրբ կառույց է, եկեղեցու պաշտպանությունը պետք է իրականացվի հենց այն տարբերակով, այն տրամաբանությամբ, որը կորոշի մեր եկեղեցին ու Վեհափառ հայրապետը»։
Նա նշել է, որ ՀՀԿ-ն իր բոլոր ռեսուրսներով կանգնած է եկեղեցու կողքին, պատրաստ է ցանկացած անհրաժեշտությամբ, տրամաբանությամբ պաշտպանել եկեղեցին, ցավոք սրտի, ազգությամբ հայ հարձակվողներից. «Նման բան պատմության մեջ կամ չի եղել կամ քիչ է եղել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում