Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերն արդիական են նաև այսօր. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերն արդիական են նաև այսօր. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև կնքված եռակողմ հրադադարի համաձայնագրերը շարունակում են արդիական մնալ։ Ռուսաստանը, իր հերթին, պատրաստ է շարունակել օգնել իր գործընկերներին փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու հարցում։

«Ակնհայտ է, որ այսօր եռակողմ համաձայնագրերը (Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ ) չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ընդհակառակը, դրանք շարունակում են ձևավորել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզը։ Մեր կողմից մենք պատրաստ ենք շարունակել մեր գործընկերներին տրամադրել այն օգնությունը, որը նրանց անհրաժեշտ է Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների շահերից բխող փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու համար»,-ասել է Զախարովան։

Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելուն։ Նա նաև հիշեցրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցվել է թե՛ 2020, թե՛ 2023 թվականներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում