ՀԷՑ-ին զրկեցին լիցենզիայից,որ Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն․ Կարապետյան
Կարդացեք նաև
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» շարժման համահիմնադիր Նարեկ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ճնշման տակ լինելով, վերցրեց ՀԷՑ-ի լիցենզիան։ Դրանից հետո ես հայտարարեցի՝ ՀԷՑ-ն այս մարդկանց պետք է, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի կառույց, որպեսզի իրենք կարողանան ընտրությունների ժամանակ օգտագործեն որպես գործիք»։
Այդ հայտարարությունից ժամեր անց, սակայն, Կարապետյանի դիտարկմամբ, ՔՊ-ականները, որ քննարկել են ու գրառումներ են արել անգամ իր սպորտային կոշիկներն ու դրանց գույնը, չեն արձագանքել դրան։
«Իրենց չի հետաքրքրում ոչ երկրի տնտեսական վիճակը, ոչ տնտեսության համբավը, ոչ արբիտրաժային դատարանը։ Գիտե՞ք ինչու ՔՊ-ականներն իմ այդ հայտարարությունից հետո ինչու ծպտուն չհանեցինք։ Գիտե՛ք»,-նշել է Կարապետյանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում