Սամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ-ի աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ․ Կարապետյան
25/11/2025 18:32
Կարդացեք նաև
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա հանդիպմանը, որի ժամանակ Պետրոսյանն ասել էր, որ իրենք պարգևավճարներից հրաժարվելու շնորհիվ կարողացել են մի քանի տասնյակ միլիոնի խնայողություններ կուտակել՝ աշխատավարձ բարձրացնելու հնարավորություն ստեղծելով, նշել է, որ ՀԷՑ-ում աշխատավարձերը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
«ԲԷՑ-ում նույն աշխատավարձն է, եթե այդպես է` ինչո՞ւ ԲԷՑ-ի աշխատավարձերը չեք բարձրացնում»,- հարց է հղել նա՝ հավելելով, որ Սամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ, որ աշխատավարձերը բարձր պահի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում