«Դիլիջան» ազգային պարկի հրդեհը կարող հասնել Սեմյոնովկա բնակավայրին․ Դանիելյան

«Դիլիջան» ազգային պարկի հրդեհը կարող  հասնել Սեմյոնովկա բնակավայրին․ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին (նոյեմբերի 25-լույս 26-ի գիշերը) գտնվում եմ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում:

Հրշեջ-փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ուզում եմ իսկապես ըստ արժանվույն գնահատենք այս մարդկանց անձնվիրությունը:

Ցավոք, հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են: Վտանգ կա, որ կրակը կարող  հասնել Սեմյոնովկա բնակավայրին:

Աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամին՝ նպաստելով հրդեհի տարածմանը:

Կարծում եմ, որ փրկարարները միայնակ չեն կարող կասեցնել ահռելի մասշտաբների հասնող այս աղետը: Պետք է ողջ ռեսուրսները ներդնել հրդեհաշիջման աշխատանքներին: Անհրաժեշտ  է ընդգրկել մեծաքանակ կամավորների»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում