Ընդդիմադիր շատ ուժերով կարելի է ջլատել իշխանությանը․ Վարդանյան
Կարդացեք նաև
ԱԺ պատգմավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ամենամեծ մոլորություններից մեկը
Տարբեր, հատկապես նոր հայտ ներկայացրած ուժերին թվում է, որ արդեն գործող ուժերի ասպարեզից հեռանալն իրենց համար հնարավորություններ կստեղծի:
Աբսուրդն անգամ հասնում է այնտեղ, որ ասում են` տեսեք, փաշինյանական քարոզչությունն ինչ-որ չափով աշխատում է, որովհետև իրենց դեմ x ուժն է, ոչ թե` y-ը: Այ եթե y-ը լիներ, չէր աշխատի:
Դե սա ցանկալին իրականի տեղ ընդունելու պարզ դրսևորում է գումարած բարդ երևույթները պարզունակ լուծումներով բացատրելու հազար անգամ ձախոված փորձ:
Որովհետև այդպես ասելը հեշտ է նաև չի ենթադրում պատասխանատվություն:
Ու ցանկացած մեկն, ով այս պարզ իրողությունը կհասկանա, միայն կարող է ցանկանալ, որ ընդդիմադիր դաշտում հնարավորինս շատ ուժեր լինեն, ովքեր կմոբիլիզացնեն հանրային տարբեր շերտեր ու իրենց վրա վերցնելով իշխանական հարվածների ամեն մեկը մի մասը, դրանով իսկ կջլատեն իշխանության ուժերը: