Սրբազանների ուղերձը նույնն է. մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին․ Դանիելյան

Սրբազանների ուղերձը նույնն է. մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Սրբազան հայրերը, ինչպես միշտ, ամուր էին, տոկուն, արդարության հանդեպ հաղթանակի սպասումով:

Ապշեցնող, գերբնական ուժ ասես լինի նրանց մեջ, որ օգնում է դիմակայել այս բոլոր փորձություններին: Հավանաբար, դա հավատի ուժն է:

Հոգևոր առաջնորդների բացառիկ օրինակ են անազատության մեջ հայտնված, բայց իրենց սկզբունքները, հավատը, եկեղեցին ու հայրենիքը ԵՐԲԵՔ չդավաճանած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Չմոռանանք նաև ապօրինաբար անազատության մեջ հայտնված Գարեգին քահանա Արսենյանին:

«Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե′ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»

Հովհաննես 16.33

Սրբազանների ուղերձը նույնն է. մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, աջակցել և պաշտպանել մեր Սրբության Սրբոցը»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում