Ութ տարի է կառավարում եք, էլի՞ նախկինները. Կարապետյան

Ութ տարի է կառավարում եք, էլի՞ նախկինները. Կարապետյան

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կիսվել է  համայնքներում առկա խնդիրներով։ «Իր մեծությամբ Հայաստանի երրորդ գյուղում՝ Մալիշկայում աշխատանք չկա, մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում»,-նշել է նա։

Կարապետյանը նշել է, որ երբ գյուղացիներին հարցրել է՝ որտե՞ղ են վաճառում բերքը, ի՞նչ գնով, պատասխանել են՝ «չենք վաճառում, ապրում ենք ՌԴ-ից ուղարկված փողերով»: Նա հայտնում է, որ պատկերը գրեթե նույնն էր նաև մյուս գյուղերում:

«Երբ իշխանություններին ասում ես՝ գյուղերը չեն ապրում, տնտեսություն չկա, առաջարկում ենք լուծումներ, ասում են՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան,  նախկիններն են մեղավոր: Հիմա ձեր ժամանակն է, ուրեմն արեք, Լոնդոնում  դեսպանատուն ունենալու համար 20 մլն եվրո եք ծախսում, Հայաստանի համայնքներում ներդրումներ չկան, 8 տարի է կառավարում եք, էլի՞ նախկինները»,- նշել է Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում