Հաջորդ զոհը ԱԱԾ-ն է. National
Կարդացեք նաև
Նիկոլի իշխանությունը պատրաստվում է զրկել ԱԱԾ-ին արտաքին հետախուզական գործառույթներ կատարելու լիազորությունից։ Ըստ կառավարող թիմի՝ արտաքին հետախուզությունն այսուհետև պետք է այլ ծառայության գործառույթ լինի, իսկ ԱԱԾ-ն զբաղվի միայն ներքին հարցերով։ Այս մասին գրում է National լրատվականը։
Ըստ էության, ԱԱԾ-ն վերածվում է սովորական ոստիկանության։ Ընդ որում, քաղաքական ուղղվածության ոստիկանության։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում այսօր քանդվում է առանցքային նշանակություն ունեցող հերթական ինստիտուտը՝ Ազգային անվտանգության ծառայությունը։
Հատկանշական է, որ ԱԱԾ ոչնչացումը լիովին տեղավորվում է ազգային այլ կառույցների՝ բանակի, եկեցեղու, արդարադատության համակարգի և այլն, չեզոքացման գործընթացի տրամաբանության մեջ։ Բացառությունը թերևս մեկն է՝ այն, որ ելնելով կառույցի գործունության առանձնահատկություններից, ԱԱԾ ոչնչացումը շատ ավելի անաղմուկ է ընթանում, քան մյուս դեպքերում են։
Երկրորդ հանգամանքը, որը տարբերակում է ԱԱԾ-ն, բանակից կամ եկեղեցուց, այն է, որ Նիկոլի ձեռքում գործիքի վերածված այդ ինստիտուտը զրկվել է ժողովրդական սիրուց ու աջակցությունից։ Հանրությունն անտարբեր է ԱԱԾ ճակատագրի հանդեպ, ինչից լիուլի օգտվում են թե՛ Նիկոլը, թե՛ մեր երկրի դեմ գործող այլ ուժային կենտրոնները։
Մինչդեռ ԱԱԾ հանդեպ նման վերաբերմունքն իրապես բազում վտանգներով է հղի։ Մեր երկրի համար այդ ինստիտուտը նույնքան կարևոր է, որքան եկեղեցին ու բանակը։ Որոշ հարցերում՝ նույնիսկ ավելի։ Հետևաբար չի կարելի թույլ տալ, որպեսզի Նիկոլն ու նրա կողմնակիցները ոչնչացնեն հերթական՝ մեր երկրի համար առացնաքային նշանակություն ունեցող կառույցը, գրում է National-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում