Այսօր ուղարկվելու է SOCAR ընկերության արտադրած ԱԻ-95 տեսակի բենզինի 22 վագոն
Կարդացեք նաև
APA գործակալության փոխանցմամբ՝ այսօրվանից կմեկնարկի ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան։
Նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր ուղարկվելու է SOCAR ընկերության արտադրած ԱԻ-95 տեսակի բենզինի 22 վագոն, մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի բացառապես առևտրային բնույթ, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայի գներին համապատասխան։
Հիշեցնենք՝ Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության կողմից դեկտեմբերի 8-ին տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ դեկտեմբերի 5-ին Թբիլիսիի գործընկերներից ստացվել է հարցում՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ. «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ Վրաստանի երկաթուղիներին հանձնարարվել է անհապաղ, միանվագ հիմունքներով, անվճար իրականացնել բեռների երկաթուղային փոխադրումը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում