Սփյուռքը բարեգործական աղբյուր չէ, այն համահայկական տնտեսական ուժ է. Անանյան

Սփյուռքը բարեգործական աղբյուր չէ, այն համահայկական տնտեսական ուժ է. Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Տասնամյակներ շարունակ Հայաստան–Սփյուռք հարաբերությունները կառուցվել են հիմնականում բարեգործության տրամաբանությամբ։ Այս մոդելը կարևոր է եղել, բայց այն չի ստեղծել կառուցվածքային տնտեսական ազդեցություն և չի վերածվել երկարաժամկետ զարգացման գործոնի։

Այսօր անհրաժեշտ է որակապես նոր մոտեցում։

Սփյուռքը՝ որպես համահեղինակ, ոչ թե նվիրատու

«Միասնության Թևեր»-ի մոտեցմամբ Սփյուռքը դիտվում է ոչ թե որպես արտաքին օժանդակող, այլ համազգային զարգացման լիիրավ գործընկեր։ Սա նշանակում է միակողմանի օգնությունից անցում համահեղինակության, ներդրումային մասնակցության և համատեղ պատասխանատվության։

«Արտադրության տուն»՝ Սփյուռքի կապիտալը արտադրության մեջ

Ստեղծվելու է համագործակցության հարթակ, որտեղ Սփյուռքի գործարարները կարող են իրենց արտադրության մի մասը տեղափոխել կամ ընդլայնել Հայաստանում, գործել արդյունաբերական գոտիներում՝ պատրաստ ենթակառուցվածքով, արտահանման հասանելիությամբ և գրեթե զրոյական հարկային բեռով ու պարզեցված վարչարարությամբ։

Սա կապիտալի, տեխնոլոգիայի և մարդկային ռեսուրսի իրական միավորում է, ոչ սիմվոլիկ մասնակցություն։

Բաժնեմասնակցություն՝ վստահության հիմքով

Սփյուռքի ներգրավումը պետք է իրականացվի նաև բաժնեմասնակցության գորիքի միջոցով, ոչ միայն դրամաշնորհներով։ Սա ենթադրում է բաց ռեգիստրներ, ֆինանսական թափանցիկություն և պայմանագրային հստակություն։ Այս սկզբունքներով ձևավորվում է միջավայր, որտեղ սփյուռքի մեր հայրենակից ներդրողը դառնում է համասեփականատեր և շահագրգիռ կողմ։

Մշակույթ, կրթություն և գիտություն՝ ոչ որպես ծախս, այլ ներդրում

Սփյուռքի մասնակցությունը պետք է տարածվի նաև համալսարանների, հետազոտական կենտրոնների, լաբորատորիաների, ինչպես նաև մշակութային և կրթական ծրագրերի վրա։ Սա միաժամանակ ամրապնդում է գիտական ներուժը՝ զարգացնում մարդկային կապիտալը և պահպանում ազգային ինքնությունը։

Միասնական համակարգ, ոչ առանձին նախաձեռնություններ

«Արտադրության տունը», «Բաժնեմասնակցային հարթակը» և «Մշակույթի հենասյունը» միասին ձևավորում են համահայկական տնտեսական համակարգ։

Սփյուռքը դառնում է ոչ թե դրսից նայող, այլ ներսից կառուցող ուժ։ Հայաստանը դառնում է Սփյուռքի գլոբալ համայնքի տնտեսական կենտրոնը։

«Միասնության Թևեր»-ի վեցերորդ հենասյունը սա է։ Սփյուռքը Հայաստանի զարգացման մաս է, ոչ թե հավելում։ Զարգացումը պետք է լինի համահայկական նախագծված և համատեղ իրականացված»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում