Մի շարք տնտեսվարողներ, ձյունը չմաքրելու պատճառով, տուգանվել են 20 հազար դրամով

Մի շարք տնտեսվարողներ, ձյունը չմաքրելու պատճառով, տուգանվել են 20 հազար դրամով

Ամանորյա տոներին տեղացած ձյունն իսկական պատուհաս դարձավ հատկապես Երևանի երթևեկության համար․ գրեթե բոլոր թաղամասերում չկային մաքրված մայթեզրեր, բակերն առ այսօր պատված են սառույցի հաստ շերտով։

Այս օրերին շատ է խոսվել ձնամաքրման աշխատանքների թեմայով, որոշ իշխանամերձ գործիչներ, անգամ, կոչ էին անում մարդկանց իրենք մաքրեն իրենց բակերն ու շրջակայքը, և սա այն դեպքում, երբ Տիգրան Ավինյանի հոր տան շրջակայքը մաքրվել է ԵԱՍՄ-ի աշխատակիցների կողմից՝ բնականաբար պետական ռեսուրսների հաշվին։

Times․am-ի տեղեկություններով՝ քաղաքապետարանը ոչ միայն չի իրականացրել օրենքով իր վրա դրված բուն պարտականությունները, այլ այսօր Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող օբյեկտների մեծ մասին մաքրման աշխատանքներ չիրականցնելու պատճառաբանությամբ տուգանել են 20000 դրամով։

Ստացվում է՝ բացի այն, որ քաղաքապետարանն իր հիմնական ֆունկցիաներից մեկը փաստացի չի կատարում, դրա փոխարեն սանմաքրում իրականցնող աշխատակիցներին տանում են Ավինյանի հոր տան տարածքը մաքրելու, միաժամանակ, մյուս ձեռքով՝ անհատ տնտեսվարողներին տուգանում են պատշաճ ձնամաքրում չիրականցնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում