ՀԷՑ-ի խլման գործընթացը քաղաքական է․ Դավիթ Ղազինյան
Կարդացեք նաև
ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ի կառավարման շրջանում, զոհված ազատամարտիկների 4 հազար 53 ընտանիքի տրվել են լրացուցիչ կիլովատներ և դա եղել է իրենց գործունեության բնական մաս։
Նա նաև տեղեկացրել է, որ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու օրենսդրական փոփոխությունները ՍԴ-ում վիճարկելու դիմումի քննությունը հետաձգվել է մինչև փետրվարի սկիզբ։
Պաշտոնյան հույս է հայտնել, որ ՍԴ-ում կան պրոֆեսիոնալներ և աչք չեն փակի։ Միաժամանակ նա ընդգծեց, որ խնդիրը քաղաքական է, քաղաքական իշխանության միջամտությունից է շատ բան կախված։
Ինչ վերաբերում է ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձի նվազեցմանը, որն, ի դեպ, վճարում է Սամվել Կարապետյանը, Դավիթ Ղազինյանն ասել է, որ 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում Ռոմանոս Պետրոսյանը։ Այս թիվը պաշտոնապես հրապարակվել է։ Ղազինյանը զարմանք է արտահայտել, թե ինչո՞ւ Ռոմանոս Պետրոսյանը չի հրաժարվում 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձից, երբ ասում էր՝ գնում է հանուն Հայաստանի Հանրապետության գործելու։ Նա նաև նշել է, որ ինքն այդ չափի աշխատավարձ չի ստացել։
Ղազինյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀԷՑ-ի խլման գործընթացը քաղաքական է, որը մինչ օրս ամբողջությամբ ավարտված չէ և վիճարկվում է ինչպես Հայաստանի դատարաններում, այնպես էլ միջազգային ատյաններում։
Նրա գնահատմամբ՝ քաղաքական գործընթացը սկսվել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, որից հետո իշխանությունը որոշել է ՀԷՑ-ը վերցնել որպես պատժամիջոց։
«Վերջնական ավարտված չէ գործընթացը, բայց խլելու որոշումը քաղաքական էր։ Սամվել Կարապետյանի քաղաքական հայտից հետո որոշեցին, որ ՀԷՑ-ը պետք է վերցնեն։ Դա իրենց պատկերացմամբ պատժամիջոց էր»,- ասել է Ղազինյանը։
Նա նշել է, որ Կարապետյանի արձագանքը եղել է կտրուկ՝ ընդգծելով, որ իր համար տարբերություն չկա՝ ՀԷՑ-ը վերցնեն, թե այլ գույք։
Դավիթ Ղազինյանը ուշադրություն է հրավիրել նաև կադրային լայնածավալ փոփոխությունների վրա՝ նշելով, որ ընկերության շուրջ 50 մասնաճյուղերում փոխվել են գրեթե բոլոր շրջանային էլեկտրոցանցերի պետերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում