Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել

Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել։

Դեսպան Խալիլ Շիրղոլամին շեշտել է «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»։

Խոսելով Իրանի բողոքի ակցիաների մասին, դեսպանը նշել է, որ հաջողելու դեպքում պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը։ Խալիլ Շիրղոլամին մտահոգություն է հայտնել, որ շաբաթ օրվանից սկսած Իրանի դեսպանության առջև քաղաքացիներ են հավաքվում և անհարգալից ու վիրավորական կոչեր են հղում։

«Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրգոլամին։

Դեսպանը շեշտել է, որ այս քայլը կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ և ընդգծել է, որ Հայաստանի համար դժվարին օրերին Իրանը Հայաստանի կողքին է եղել։

Շիրղոլամին հայտնել է, որ իրենց մտահոգություները բազմիցս փոխանցել են Հայաստանի պատկան մարմիններին։

Ըստ դեսպանի՝ Թեհրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել TRIPP-ն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։

«Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագծի մասշտաբները հասկանալու համար մեր քննարկումները պարբերաբար կշարունակվեն»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում