Իշխանությունն անպատիժ է, լրագրողների նկատմամբ ՔՊ-ի վերաբերմունքը լկտի է ու սանձարձակ․ Արման Թաթոյան
17/01/2026 09:53
Կարդացեք նաև
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողների նկատմամբ ՔՊ իշխանության վերաբերմունքը լկտի է ու սանձարձակ: Դա նաև նրանից է, որ իշխանությունն անպատիժ է մնում:
Լրագրողներին արհեստական հիմքերով ապօրինաբար զրկում են հավատարմագրումներից, հետաքննական լրագրության հնարավորություններից, ծաղրում ու սպառնում են, քաշքշում ու նվաստացնում:
Մեր կառավարման ժամանակ լրագրողի մասնագիտական ապահով աշխատանքը լինելու է երաշխավորված, որևէ լրագրող այդ աշխատանքի համար չի թիրախավորվելու իշխանության կողմից։
Լրագրողները եղել և շարունակելու են մնալ մեր ռազմավարական գործընկերները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում