Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը գտնվում է ավարտական փուլում. Սթիվ Ուիթքոֆֆ
Կարդացեք նաև
Ըստ ԱՊԱ գործակալության՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության գործընթացն արդեն մտել է իր վերջնական փուլ, և բանակցությունները ներկայումս կենտրոնացած են միայն մեկ հիմնական հարցի լուծման վրա։
Նա նշել է, որ կողմերը քննարկել են այս հարցի վերաբերյալ մի քանի տարբերակ, ինչը ցույց է տալիս, որ լուծումը հնարավոր է։
«Եթե երկու կողմերն էլ անկեղծորեն ցանկանում են լուծել այս հարցը, դա անպայման տեղի կունենա», – ընդգծել է նա։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հաստատել է, որ հունվարի 22-ի երեկոյան կմեկնի Մոսկվա։ Նա ասել է, որ Մոսկվա կատարած այցից հետո կմեկնի Աբու Դաբի, որտեղ կանցկացնի աշխատանքային խմբի հանդիպումներ Ուկրաինայի հարցով։
Ուիթքոֆը նշել է, որ ԱՄՆ-ն վճռական է ուկրաինական հակամարտությունը հաջողությամբ լուծելու հարցում և կշարունակի դիվանագիտական ջանքերը այս ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում