Ես այս եկեղեցուց դուրս կգամ մի դեպքում․ Տեր Արտաշես
25/01/2026 15:47
Կարդացեք նաև
Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանան այսօր հայտարարել է, որ կան մարդիկ, ովքեր փորձում են ինչ-ինչ ճնշումներով կամ հորդորներով իրեն հեռացնել եկեղեցուց․ «Ես դուրս կգամ այս եկեղեցուց մի դեպքում՝ եթե այն մարդիկ, ովքեր գոնե ամիսը մեկ անգամ պատարագի են գալիս այս եկեղեցի և բացի իրավունքներից՝ ունեն նաև պարտականություններ այս եկեղեցում, որոշեն, որ ես չպետք է ծառայեմ և միջնորդեն առաջնորդին, որպեսզի ինձ փոխարինի»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում