Նոյեմբերի 28-ի եղանակը. ինչպիսի՞ ջերմաստիճան է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 28-ի եղանակը. ինչպիսի՞ ջերմաստիճան է սպասվում Հայաստանում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ նոյեմբերի 28-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կանխատեսվում է +8-ից +10 աստիճան, երեկոյան՝ +3-ից +5 աստիճան։

Մարզերից Շիրակում ցերեկը կլինի +3-ից +7 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում ցերեկային ժամերին սպասվում է +4-ից +7, նախալեռնային շրջաններում՝ +7-ից +9 աստիճան, իսկ Գեղարքունիքում՝ +5-ից +9 աստիճան։

Լոռիում օդի ջերմաստիճանը կհասնի +10-ից +13 աստիճանի։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +10-ից +13, հովտային շրջաններում՝ +12-ից +14 աստիճան։ Արագածոտնի լեռնային շրջաններում սպասվում է +3-ից +6, նախալեռնային շրջաններում՝ +6-ից +9 աստիճան։

Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկը կլինի +7-ից +10, հովտային շրջաններում՝ +8-ից +11 աստիճան։ Արմավիրում կեսօրին ջերմաստիճանը կկազմի +8-ից +11 աստիճան։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +4-ից +8, նախալեռնային շրջաններում՝ +8-ից +11 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կլինի +3-ից +7, նախալեռնային շրջաններում՝ +8-ից +12, իսկ հովտային շրջաններում՝ +13-ից +16 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում