Իսրայելի բանակը պատրաստվում է Իրանի վրա ԱՄՆ հավանական հարձակմանը

Իսրայելի բանակը պատրաստվում է Իրանի վրա ԱՄՆ հավանական հարձակմանը

ՌԻԱ Նովոստին, հղում անելով War Zone ռազմական հարթակին, հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է Իրանի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակմանը, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին։

Իսրայելի բանակի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ իրենք պատրաստվում են հավանական ամերիկյան հարվածին, սակայն դեռևս որևէ բան հստակ չէ։

«Ամեն ինչ կախված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունից»,- նշել է զրուցակիցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում