Միրզոյանն Ադրբեջանի մոտ արդարանում էր «Զանգեզուրի միջանցք»-ին հակադարձման տնազ բեմադրելու համար․ Արմեն Աշոտյան
29/01/2026 09:27
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԵԽԽՎ զեկույցին․«Ահա սա է սրանց «ինքնիշխանությունը»։
Արարատ Միրզոյանն այսօր Ադրբեջանի մոտ արդարանում էր «Զանգեզուրի միջանցք» եզրույթին թույլիկ եւ վախվորած հակադարձման տնազ բեմադրելու համար։
Սկզբից չլսելու տվեց այդ ձեւակերպման օգտագործումը եվրոպացիների կողմից, իսկ հետո, ամոթ չլիներ, վիրտուալ ներողություն էլ կխնդրեր Բաքվից։
Նայել մինչեւ վերջ»,- գրել է նա։