ԱՄՆ-ը «100 տոկոսով աջակցում Է Վրաստանին». դեսպան Նոռլանդ

ԱՄՆ-ը «100 տոկոսով աջակցում Է Վրաստանին». դեսպան Նոռլանդ

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նոռլանդը նոյեմբերի 13-ին այցելել է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ արտաքին գործերի նոր նախարար Թամարա Բերուչաշվիլիին անձամբ շնորհավորել Է պաշտոնում նշանակվելու առթիվ, հայտարարելով, որ «ԱՄՆ-ը 100 տոկոսով աջակցում Է Վրաստանին», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անել ով «Նովոստի Գրուզիա»-ին:

Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին սեփական ցանկությամբ թողել Է զբաղեցրած պաշտոնն այն բանից հետո, երբ հանրապետույթան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իրակլի Ալասանիային հեռացրեց պաշտպանության նախարարի պաշտոնից: Բերուչաշվիլին մինչեւ վերջին ժամանակներս արտաքին գործերի փոխնախարար Էր:

«Դա իմ առաջին հանդիպումն Էր նախարար Բերուչաշվիլիի հետ: Նա Վրաստանի արտաքին քաղաքականության բավական հստակ տեսլական ունի: Հանդիպմանը մենք խոսեցինք մի քանի հարցերի շուրջ, այդ թվում՝ այն մարտահրավերների մասին, որոնք ծառացած են Վրաստանի առջեւ, ինչպես նաեւ Ուկրաինայի իրադրության մասին: Մենք խոսեցինք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին, իմ ազդանշանն այս Է՝ ինչպես եւ նախկին կառավարության ու նախկին նախարարի դեպքում Էր, ԱՄՆ-ը 100 տոկոսով աջակցում Է Վրաստանին»,-հանդիպումից հետո լրագրողներին հայտնել Է Նոռլանդը:

Իր հերթին Բերուչաշվիլին ուշադրություն Է հրավիրել Վրաստանի վարչապետի՝ Բրյուսել կատարելիք ուղեւորության վրա, որտեղ նոյեմբերի 17-ին կկայանա Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի առաջին նիստը, որի շրջանակներում պլանավորված Է Ղարիբաշվիլիի հանդիպումը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում