«Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Գագիկ Ծառուկյանի հետ
15/02/2026 16:03
Կարդացեք նաև
«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ իր ղեկավարած կուսակցությունը առաջիկա ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Գագիկ Ծառուկյանի հետ:
«Այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում մենք ունեցանք պատերևազմ, պարտություն, զոհեր, ավերածություններ, խայտառակություն, դավաճանություն, թալան, սրանք դավադրաբար հանձնեցին Արցախը, գոյաբանական խնդիրներ ստեղծեցին Հայաստանի համար: Եթե նույնիսկ ցանկանան, չեն կարողանա դրական արդյունքներ ապահովել, քանզի պարտված, Ալիևի կողմցի նվաստացված, աշխարհաքաղաքական պատանդի վիճակում հայտնված իշխանության պարագլուխը դատապարտված է պարտության՝ իր հետ պարտության տանելով Հայաստանն ու մեր ժողովրդին»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում