27.1 C
Yerevan

ԱԺ-ում առաջարկում են ստեղծել ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախապատրաստման աշխատանքային խումբ

Նմանատիպ

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը...

Խաղաղության պայմանագիրը կարող է շուտով կնքվել․ Ալիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել...

Թուրքիայում այսօր նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը նախագահական...

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցություններն առաջարկում են բարեփոխել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը: Խորհրդարանը քննարկում է պատգամավորների 1/3-ի ներկայացրած՝ ՀՀ Ընտրական օրնեսգրքում բարեփոխումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց , թե նախագծով իրենք առաջարկում են, որ Ազգային ժողովը քննարկի և ընդունի ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման հարցը: «Նախագծի երկրորդ մասով Ազգային ժողովի նախագահին առաջարկում ենք խմբակցությունների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի և Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ իր հայտարարությունն ինչ-որ տեղ պարտադրված էր, որովհետև մի քանի անգամ այս հարցով Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները դիմել են, բացատրել են, համոզել են, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում անհրաժաժեշտ են փոփոխություններ: «Ընտրական օրենգքրում կան դրույթներ, որոնք պետք է դուրս մղվեն Հայաստանում ընտրական մշակույթն առողջացնելու համար: Մենք այդ մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք: Խոսքն այս դեպքում 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու, ընտրությունների ավարտից հետո դրանց մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման, ինչպես նաև ընտրությունների թափանցիկության ապահովման մի քանի կետերի մասին է: Սրանք խանգարում են, որպեսզի մենք կարողանանք ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպել»,- նկատեց Հակոբյանը:

spot_imgspot_img