Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման
Կարդացեք նաև
Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ քրեական գործով «դատաճիռը»։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման։ Նա «մեղադրվում է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների հոդվածներով»։
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար (2015-2018) գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և Արացախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ցմահ ազատազրկման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում