Խստիվ դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից Դավիթ Մինասյանի հանդեպ իրականացվող հետապնդումը․ «ՀայաՔվե»

Խստիվ դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից Դավիթ Մինասյանի հանդեպ իրականացվող հետապնդումը․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ուրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է։

Համոզված ենք, որ հանրային արդար ու արդյունավետ բողոքը ևս նպաստել է այս հանգրվանին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, ովքեր իրենց նպաստն ունեցան այս ծայրահեղ անարդար գործընթացի դեմ պայքարի մեջ։

Խստիվ դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից Դավիթ Մինասյանի հանդեպ իրականացվող հետապնդումը, ինչը հանգեցրել է նրա առողջության վատթարացմանը, կրթության ու կրոնական իրավունքների ոտնահարմանը։ Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում Դավթին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում