ՄԻՊ-ը պետք է կարողանա ուղիղ ասել՝ արդյո՞ք իշխանությունը խախտում է քաղաքացիների կրոնական ազատության իրավունքները. Սոս Հակոբյան
Կարդացեք նաև
«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը գրել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի դերը տեսական դատողություններ անելը չէ, հատկապես՝ նորմատիվ ակտերի բովանդակության ուսուցողական հայտարարություններով։ Այն, ինչ գրված է ՀՀ Սահմանադրությունում և օրենքներում մենք էլ գիտենք, կարդում ենք, իսկ ով չգիտի, կդիմի մասնագիտական խորհրդատվություն տրամադրողներին։
ՄԻՊ-ը պետք է կարողանա ուղիղ ասել՝ արդյո՞ք քաղաքական իշխանությունը խախտում է քաղաքացիների կրոնական ազատության իրավունքները, կամ կրոնական կազմակերպությունների ինքնավարության հիմնարար դրույթը։ Առնվազն արձանագրի եղածը, նույնականացնելով փաստերը և անձանց (հանրային անձանց հատկապես)։
Թե չէ մնացածը ամեն ինչ է, բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք խախտվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքները, թե՞ ոչ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում