15.1 C
Yerevan

Ռուբեն Հակոբյանը մեկնաբանել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը

Նմանատիպ

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն Ազգային ժողովում մեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որով վերջինս եռյակի ուժերին առաջարկում է հռչակագիր ստորագրել: Լրագրողների հետ զրույցում Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց, թե Րաֆֆի Հովհանիսյանն ասում է, որ ճիշտ կլինի, որպեսզ ի յուրաքանչյուր գործընթաց, որը պետք է տեղի ունենա, լինի եռյակի միասնական ծրագիր: «Այս հռչակագիրը հայտարարված համաժողովրդական շարժման շտաբի ձևավորմանն ուղղված հռչակագիր է, որը պետք է դառնա երեք քաղաքական ուժերի միասնական մոտեցումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Հարցին, թե «Ժառանգությունը» ցանկանում է, որ եռյակի համագործակցությունն ամրագրվի փաստաթղթի միջոցով, Հակոբյանն ընդգծեց. «Այս փաստաթուղթն այդ մասին է ասում: Ի վերջո, մենք ունենք ճշմարիտ մոտեցումներ, որոնք պետք է փաստաթղթավորվեն»,- բացատրեց նա:

Հարցին` եթե եռյակի մյուս քաղաքական ուժերը չստորագրեն, «Ժառանգությունը» դուրս կգա՞ եռյակից, Հակոբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` կստորագրվի և, բնականաբար, կարող է որոշ խմբագրումների ենթարկվել, քանի որ բոլորիս մոտ էլ կա այն տրամադրվածությունը, որ փաստաթղթավորվի և ֆորմալացվի մեր անցնելիք ճանապարհը: Բոլոր այն հայտարարությունները, որոնք պետք է լինեն եռյակի կողմից, պետք է լինեն նախապես քննարկված և համաձայնեցված»,- ասաց նա:

Հարցին, թե հռչակագրի տեքստը կազմելուց այն քննարկվե՞լ է մյուս քաղաքական ուժերի կողմից, Հակոբյանը չցանկացավ պատասխանել` ասելով, որ եռյակի խոհանոցում ինչ-որ բաներ լինում են և պետք չէ դրա մասին բարձրաձայնել: «Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը որոշակիորեն ի մի է բերում այս ընթացքում թյուրիմացությունների պահը, և շատ պարզ ասված է՝ լավ կլինի, որ շատ թափանցիկ և կոնսեսուսով ներկայանանք ժողովրդին»,- եզրափակեց Հակոբյանը:

spot_imgspot_img