14.1 C
Yerevan

Նախագահը հանդիպել է Գերմանիայի նորանշանակ դեսպանի հետ

Նմանատիպ

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Այս մասին հաղորդում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր բաժնից:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև վերջին տարիներին զգալի առաջընթաց արձանագրած հարաբերությունները, ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ դինամիկան պահպանելու և ավելի խորացնելու հարցում:

Դեսպան Մորելը նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և որպես դեսպան՝ կանի հնարավորը այդ ներուժը լիարժեք օգտագործելու, երկկողմ կապերն ավելի սերտացնելու համար: ԳԴՀ դեսպանի խոսքով, հարուստ մշակույթ և պատմություն ունեցող Հայաստանի հետ Գերմանիան կարող է լավագույնս համագործակցել նաև հումանիտար ոլորտում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում գործակցության զարգացմանն ու երկկողմ առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմանը՝ նկատի առնելով, որ ԵՄ երկրներից Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է:

Նախագահ Սերժ Սարգսյանն ու դեսպան Ռայներ Մորելը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

spot_imgspot_img