Իրանը հայտնել է փետրվարի 26-ին ԱՄՆ-ի հետ հնարավոր նոր բանակցությունների մասին
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է, հայտնում է Mehr-ը։
Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ Ուիթքոֆի հետ։
CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում Արաղչին նշել է, որ իր գլխավորած իրանական բանակցային խումբն աշխատում է հնարավոր համաձայնագրի շրջանակային նախագծի պատրաստման վրա։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին այս առիթով նշել է․ «Ես ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրը Ժնևում: Մենք վճռականորեն տրամադրված ենք լրացուցիչ ջանքեր գործադրել համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար»:
Նշենք, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնի և Թեհրանի միջև ծայրահեղ լարվածության ֆոնին՝ Իրանի կառավարության կողմից հունվարին հակակառավարական բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելուց հետո։
Հիշեցնենք, որ երկու կողմերի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ Օմանում փետրվարի սկզբին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում