Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Կարդացեք նաև
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Բանկը տեղաբաշխելու է տարեկան 10.25% եկամտաբերությամբ 100,000 (հարյուր հազար) դրամային պարտատոմս։
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է. տեղաբաշխումը տևելու է մինչև 2026 թվականի հունիսի 23-ը ներառյալ։
Պարտատոմսերը մարվելու են 2031 թվականի փետրվարի 23-ին։
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝
● Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝
● Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում