Ընդդիմադիր դաշտի համախմբման նոր հայտ՝ Սահմանադրության պաշտպանության շուրջ

Ընդդիմադիր դաշտի համախմբման նոր հայտ՝ Սահմանադրության պաշտպանության շուրջ

Մայրաքաղաքի լեփ-լեցուն դահլիճում կայացել է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների լայնածավալ հանդիպումը, որը նվիրված էր երկրում ստեղծված մարտահրավերներին և դրանց դիմակայելու ուղիներին:

Հանդիպման ընթացքում ելույթով է հանդես եկել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: Վերջինս կոչ է արել ներկաներին մի կողմ դնել առկա տարաձայնությունները և համատեղել ջանքերը՝ թույլ չտալու երկրի Հիմնական օրենքի փոփոխությունը արտաքին թելադրանքով:

«Միավորվել և իրազեկել մարդկանց։ Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը»,– ընդգծել է Կարապետյանը՝ շեշտելով հասարակության լայն շերտերի իրազեկման և համախմբման կարևորությունը։

Միջոցառումը վկայում է ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիոն նոր գործընթացների մեկնարկի մասին, որոնց նպատակն է համակարգված պայքար ծավալել երկրի ինքնիշխանությանն ու սահմանադրական կարգին սպառնացող վտանգների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում