Թոշակառուին 10 հազար դրամ ընտրակաշառք կամ փշրանք բաժանելը, դա փառքի ճանապարհ չէ. Հրայր Կամենդատյան

Թոշակառուին 10 հազար դրամ ընտրակաշառք կամ փշրանք բաժանելը, դա փառքի ճանապարհ չէ. Հրայր Կամենդատյան

Այսօր կառավարության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ  «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանն ասել է․ «Այն 10 հազար դրամը, որը երեկ անոնսվեց որպես թոշակի բարձրացում, նրանց բոլորին շատ անհրաժեշտ է, որովհետև մարդկանց զգալի մասը նույնիսկ այդ 10 հազար դրամն է դիտարկում որպե մեծ հաջողություն»։

Նա հայտնել է, որ հանրապետության բոլոր խոշոր բնակավայրերում գործում են «ՀայաՔվեի» գրասենյակներ, որոնց կից կան տարեցների կենտրոններ, և այնտեղ նրանց հետ շփվելով հասկացել են, որ թոշակառուները ոչ միայն արժանի են 10 կամ 20 հազար դրամին, այլ այն իրենց սահմանդարկան իրավունքն է և արժանի են ավելի բարձր գումարների։

«Ադրբեջանում հայկական թոշակառուից 2 անգամ բարձր թոշակ են ստանում, Վրաստանում 1.5 անգամ բարձր, թուրքիայում՝ 4.5 անգամ։ Սա նշանակում է, որ էս երկիրը մոռացել է թոշակառուին, եկիրը կառուցողին»,- հայտարարել է Կամենդատյանը՝ ցույց տալով հրապարակի հարակից շենքերը և մետրոն, որոնք կառուցել են թոշակառուները։

Նա նշել է, որ թոշակը բարձրացնելու Փաշինյանի հայտարարությունից կառավարության անդմները տեղյակ չեն եղել։

«50%-ով թոշակները բարձրացման և յուրաքանչյուր տարի այն ինդեքսավորման «ՀայաՔվե»-ի պահանջի հիմքում հստակ հաշվարկներ կան, սրա տակ կար պլանային, տնտեսագիտական, ֆինանսական հիմնավորումներ և այս իմաստով մեր պահանջը ոչ թե պոպուլիզմ է, այլ հիմնավորված պահանջ։ Երբ դրան միանա թոշակառուների, քաղաքացիների և եիտասարդների կամքը, կհասնենք հաջողությա»,-ասել է Կամենդատյանը՝ նկատելով, որ 10 հազար դրամն ընդամենը մեկ քայլ է դեպի հաղթանակը։

Նա թոշակառուներին վստահեցրել է, որ ամռանը, երբ «ՀայաՔվեն» իշխանության մաս կկազմի, այդ 50 %-անոց թոշակի բարձրացումը և ինդեքսավորումը վերջնական կետ չի լինելու, այլ կա 87 կետից բաղկացած սոցիալական ծրագիր, այն կետ առ կետ հանրայնացնում են և այդ աշխատանքների ավարտը բերելու է, ոչ թե թոշակների 50 %-անոց աճ այլ 100% և ավելի ու սոցիալական բազմաթիվ արտոնություններ։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանը ցականում է տիրանալ փառքի՝ առաջինը հայտարարելով թոշակների բարձրաման մասին՝ Կամենդատյանն ասել է. «Թոշակառուին 10 հազար դրամ ընտրակաշառք կամ փշրանք բաժանելը, դա փառքի ճանապարհ չէ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում