Իրանը հայտարարել է Ժնեւում ԱՄՆ-ի հետ բանակցությունների լուրջ առաջընթացի մասին

Իրանը հայտարարել է Ժնեւում ԱՄՆ-ի հետ բանակցությունների լուրջ առաջընթացի մասին

Իրանի արտգործնախարար Աբբաս Առաղչին հայտարարել է, որ Ժնեւում ընթացող Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների ներկայիս փուլը ամենալուրջներից մեկն է։

Նրա խոսքով՝ կողմերը հասել են էական առաջընթացի և սկսել են քննարկել ապագա հնարավոր համաձայնագրի կոնկրետ դրույթները։

Բանակցությունները վերաբերում են հիմնականում Իրանի միջուկային ծրագրին և երկու երկրների միջև լարվածության նվազեցմանը։ Կողմերը մտադիր են շարունակել քննարկումները առաջիկայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում