Սա անարգանք է դատարանի նմատմամբ․ Բագրատ Սրբազան
Կարդացեք նաև
Այսօր տեղի ուենցավ Բագրատ Սրբազանի և «18 արդարների» գործով հերթական դատական նիստը։ Ոստիկանները ծանրաբեռնվածության պատճառով կրկին դատարան չէին ներկայացրել «18 արդարների գործով» տնային կալանքի մեջ գտնվող մեղադրյալներ Արթուր Սարգսյանին և Վահագն Չախալյանին, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Պաշտպանները միջնորդել են տնային կալանքում գտնվող անձանց խափանման միջոցը վերացնել, որպեսզի հետագայում նրանց չներկայացվելու պատճառով դատական նիստերը չհետաձգվեն:
Իր խոսքում Սրբազանն ասել է, որ ոստիկանության նման վերաբերմունքն առաջին հերթին անարգանք է հենց դատարանի նկատմամբ։ «Սա ևս մի անգամ ցույց է տալիս, որ մեր երկրում իրական դատարանն արհամարհված է։ Ցավում եմ, որ մինչև հիմա միջոցներ չեն ձեռնարկվել, ես խնդրում էի ժամանակին, որ խիստ միջոցներ կիրառվեն, որպեսզի գործընթացն ապահովագրված լինի»,-ասել է Բագրատ Սրբազանը։
Դատական նիստը հետաձգվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում