Հանրային տրանսպորտն արդեն վտանգում է մարդկանց կյանքը, ինչը բացարձակ անթույլատրելի․ օգտատերերը դժգոհում են
Կարդացեք նաև
Օգտատերերը շարունակում են դժգոհել մայրաքաղաքում գործող հանրային տրանսպորտից և վարորդների անհասկանալի պահնածքից։ Օգտատերերից Նունե Գաբրիելյանը գրում է․ «Հանրային տրանսպորտը վերածվել է ռինգի, իսկ վարորդները, կարծես, մոռացել են իրենց հիմնական գործառույթը՝ ապահով և անվտանգ փոխադրում իրականացնելը։ Փոխարենը՝ նրանք հաճախ յուրաքանչյուր ուղևորի հետ «на смерть» վիճաբանության մեջ են մտնում։
Այսօր շատ զազրելի և վտանգավոր երևույթի ականատես եղա․ վարորդը, առանց մեքենան արգելակելու, իջավ և սկսեց կռվել երիտասարդ աղջկա հետ։ Այդ ընթացքում մեքենան շարունակեց ինքնաբերաբար շարժվել, իսկ ուղևորները փորձեցին ֆիզիկական ուժով կանգնեցնել այն, սակայն չհաջողվեց։ Բարեբախտաբար, վարորդի կողքին նստած աղջիկը կարողացավ նստել ղեկին և կանգնեցնել մեքենան։
Փաստորեն, հանրային տրանսպորտը արդեն վտանգում է մարդկանց կյանքը, ինչը բացարձակ անթույլատրելի:
Եվ այս ամենը կատարվում է Ավինյանի հովանավորչությամբ» ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում