Հայաստանը դարձնելու ենք միջազգային տնտեսական կենտրոն, որտեղ գործում են հստակ կանոններ և կարգապահություն․ Դավիթ Անանյան

Հայաստանը դարձնելու ենք միջազգային տնտեսական կենտրոն, որտեղ գործում են հստակ կանոններ և կարգապահություն․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» նախաձեռնությունն այսօր ներկայացնում է ծրագրի մանրամասները։ Նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ Հայաստանի ապագան չի որոշվելու հանգամանքներով, Հայաստանի ապագան որոշվելու է ընտրությամբ։

«Այսօր մենք կատարելու ենք այդ ընտրությունը։ Մենք ընտրում ենք ստեղծող և հաղթող պետության ճանապարհը»,- ասել է Անանյանը՝ հավելելով, որ այդ ճանապարհն ունի յոթ հստակ ուղղություն։

Առաջինը՝ տնտեսության կառուցման հիմքում դրվում են սկզբունքներ՝  ժամանակակից թվային պետության, կրթված ու հմտություններով օժտված մարդկանցով։

«Հայաստանը դարձնելու ենք միջազգային տնտեսական կենտրոն, որտեղ գործում են հստակ կանոններ և կարգապահություն: Գիտությունը վեր ենք ածելու տեխնոլոգիայի, իսկ  տեխնոլոգիան՝ արտահանվող արդյունքի: Ստեղծելու ենք այնպիսի հարկային և ներդրումային  միջավայր, որ Հայաստանում աշխատելն ու ներդրում անելը լինի շահավետ: Ընտրելու ենք կոնկրետ ոլորտներ և հենց այդ ոլորտներում դառնբալու ենք առաջատար՝ հենվելով վստահելի եւ կայուն պետական ինտիտուտների վրա: Սա է մեր ընտրությունը՝ Հայաստանը դառնալու է արտադրական և տեխնոլոգիասկան պետություն»,-ասել է նա։ Հաջորդիվ Անանյանը մատնանշել է Հայաստանի արդյունաբերականացման ճանապարհը, որն ընտրել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում