12.1 C
Yerevan

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի լիագումար նիստին

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Հուլիսի 18-ին ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի լատվիական նախագահության հրավերով ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ելույթով հանդես եկավ ԱՀՖ լիագումար նիստում, հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԱԳ փոխնախարարը ներկայացրեց ՀՀ մոտեցումները ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, անդրադարձավ նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ընթացող համագործակցությանը և այդ շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ծրագրերին:

Փոխնախարար Հովակիմյանը հանգամանալից ներկայացվեց ՀՀ մոտեցումները ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին: Մասնավորապես, ընդգծվեց այն հանգամանքը, որ այդ մոտեցումները համահունչ են Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի և Լոս-Կաբոսի հայտարարություններին: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի, ինչպես նաև Արցախի ու Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով կազմակերպած սադրանքների ինտենսիվության աճին’ կարևորվեց դիպուկահարների հետքաշումը, ինչպես նաև հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծումը:

Ելույթներով հանդես եկան նաև ԵՄ, ՌԴ, ԱՄՆ եւ ԵԱՀԿ-ում նախագահող Իռլանդիայի պատվիրակությունները:

ԵՄ ներկայացուցիչը աջակցություն հայտնեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, վերահաստատեց շփման գծում հնարավոր միջադեպերի ուսումնասիրման նպատակով մեխանիզմների իրագործման կարևորությունը, որը համաձայնեցվել է 2012թ. հունվարին Սոչիի գագաթաժողովի շրջանակներում ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև, ինչպես նաև ողջունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը:

ԱՄՆ, ՌԴ և Իռլանդիայի պատվիրակությունները վերահաստատեցին ԼՂ հիմնախնդրի’ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ իրենց ավանդական դիրքորոշումը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...