ԿՀՎ ցանկանում է զինել իրանցի քրդերին՝ ապստամբություն հրահրելու նպատակով
04/03/2026 10:21
Կարդացեք նաև
CNN-ի փոխանցմամբ՝ ԿՀՎ-ն (Կենտրոնական հետախուզական վարչություն) ցանկանում է զինել իրանցի քրդերին՝ ապստամբություն հրահրելու նպատակով։
Թրամփի վարչակազմը ակտիվ բանակցություններ է վարում Իրանի ընդդիմադիր խմբերի և Իրաքում քուրդ առաջնորդների հետ՝ նրանց ռազմական աջակցություն տրամադրելու համար: Հեռուստաալիքը հայտնում է, որ նախօրեին ԱՄՆ նախագահը խոսել է իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Մուստաֆա Հիջրիի հետ:
Տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին Իրանի քրդերի ընդդիմադիր ուժերը կմասնակցեն Իրանի արևմուտքում ցամաքային գործողությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում