Իրանը հայտարարում է, որ վերահսկում է Հորմուզի նեղուցը

Իրանը հայտարարում է, որ վերահսկում է Հորմուզի նեղուցը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)  հայտարարել է, որ լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը, և որ ցանկացած նավ, որը կփորձի անցնել այնտեղով, կարող է ենթարկվել հրթիռային կամ անօդաչու սարքերի հարվածի։

«Ներկայումս Հորմուզի նեղուցը գտնվում է Իսլամական Հանրապետության նավատորմի լիակատար վերահսկողության տակ», – ասել է ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մոհամմեդ Ակբարզադեն իր հայտարարությունում, որը տարածել է իրանական Fars լրատվական գործակալությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստ են ուղեկցել նավթատար տանկերներին այս կարևորագույն ծովային երթուղով՝ Պարսից ծոցում։

Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը և առանցքային է նավթի տարանցման համար. համաշխարհային նավթի և գազի մատակարարումների մոտավորապես հինգերորդ մասը անցնում է հենց այդ նեղուցով։

Հիշեցնենք, որ ըստ  Reuters-ի՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով նավթի գները աճել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում