Աստծուն սիրող մարդը պետք է կարողանա հրաժարվել մեղքից. Տեր Զարեհ

Աստծուն սիրող մարդը պետք է կարողանա հրաժարվել մեղքից. Տեր Զարեհ

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը նշում է՝ Աստծուն սիրող մարդը պետք է կարողանա հրաժարվել մեղքից։

Տեր Հոր խոսքով՝ քրիստոնեության մասին, եթե խոսենք՝ ամենակարևոր առանձնահատկությունը սերն է։

«Քրիստոնեական ընկալման համաձայն՝ սերը սեփական «ես»-ի ուրացումն է, սեփական «ես»-ի ուրացման ճանապարհով ուրիշի «ես»-ը սեփականը դարձնելն է»,- նշում է Տեր Զարեհը։

Տեր Հայրն ընդգծում է՝ սիրո երեք ընկալում կա՝ ակնածական սեր, ցանկական սեր և աստվածային սեր. «Պահքի այս ընթացքը հրաշալի առիթ է, որպեսզի մենք սկսենք մտածել, թե ինչ բան է սերը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում