Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ վարելու հնարավորությունը․ Աբբաս Արաղչի
Կարդացեք նաև
Իրանը նպատակահարմար չի համարում Միացյալ Նահանգների հետ նոր բանակցություններ վարելը. PBS-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրան հարցրել են, թե արդյոք Թեհրանի ղեկավարությունը կապ է հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո։
Արաղչին նշել է, որ Խամենեին դեռևս որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, և բոլորը սպասում են նրա ապագա մեկնաբանություններին։
«Ես չեմ կարծում, որ այս պահին օրակարգում կան Միացյալ Նահանգների հետ նոր շփումներ կամ բանակցություններ։ Մենք շատ դառը փորձ ունենք ամերիկացիների հետ», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Արաղչին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), որոնք հայտարարել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով Իրանին հարվածելու մասին։
Արաղչին X-ում գրել է, որ այդ համակարգերը թիրախ կդառնան Իրանի զինված ուժերի համար։«Շնորհակալություն, CENTCOM, որ խոստովանեցիք, որ մեր հարևանների տարածքն օգտագործում եք, որպեսզի տեղակայեք HIMARS համակարգեր՝ օգտագործելու մեր ժողովրդի, այդ թվում, ակնհայտորեն, աղազրկման գործարանի դեմ», – գրել է նա։
Արաղչին հավելել է, որ «այժմ ոչ ոք չպետք է գանգատվի», եթե Իրանը ոչնչացնի այդ համակարգերն իր հրթիռներով։Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը X-ում գրառում էր կատարել՝ նշելով, որ ամերիկյան HIMARS համակարգերն օգտագործվում են Իրանի տարածքի խորքերը հարվածներ հասցնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում