Եթե Իրանը փորձի կանգնեցնել նավթի հոսքը ԱՄՆ-ն 20 անգամ ավելի ուժգին հարված կհասցնի. Դոնալդ Թրամփ
10/03/2026 10:57
Կարդացեք նաև
Եթե Իրանը փորձի կանգնեցնել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ն 20 անգամ ավելի ուժեղ հարված կհասցնի։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կոչնչացնենք հեշտ խոցելի թիրախները, ինչը գործնականում անհնար կդարձնի Իրանի վերականգնումը որպես պետություն։ Բայց ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դա տեղի չի ունենա։ Սա ԱՄՆ-ի նվերն է Չինաստանին և բոլոր այն ազգերին, որոնք ակտիվորեն օգտագործում են Հորմուզի նեղուցը։ Հուսով եմ, որ սա մի ժեստ է, որը շատ կգնահատվի»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում