Այսօր կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից

Այսօր կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարացման հետ կապված, հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։

Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն)։

Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը:

Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ կոնկրետ քայլերի մասին։

Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում