Ռուսաստանը եւ Իրանը համանման դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային ու գլոբալ հարցերում. Նարիշկին

Ռուսաստանը եւ Իրանը համանման դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային ու գլոբալ հարցերում. Նարիշկին

Ռուսաստանը եւ Իրանը նման կամ համընկնող դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային եւ գլոբալ հարցերի մեծ մասի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել Է իրանական Մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:

«Մենք բարձր ենք գնահատում Իրանի դերը եւ Իրանի քաղաքականությունը որպես տարածաշրջանային անվտանգության կարեւորագույն գործոն, եւ այդ առումով ակնկալում ենք մեր համատեղ դիրքերի ամրապնդում, մանավանդ որ միջազգային օրակարգի թե տարածաշրջանային, թե գլոբալ հարցերի մեծ մասի նկատմամբ մենք ունենք կամ նման, կամ համընկնող դիրքորոշումներ»,-ասել Է ՌԴ-ի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը:

Նարիշկինն իր աշխատանքային այցը Թեհրան դիտում Է «որպես մեր երկրների, մեր խորհրդարանների միջեւ քաղաքական երկխոսությունը խորացնելու եւս մեկ հնարավորություն»:

«Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն ի դեմս Իրանի տեսնում Է հուսալի, հեռանկարային գործընկերոջ, եւ մենք ակնկալում ենք համագործակցության ընդլայնում բոլոր բնագավառներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական եւ, իհարկե, մեր միջխորհրդարանական շփումների ընդլայնում»,-հավելել Է նա:

Ռուսաստանն Իրանի հետ համագործակցության հիանալի հեռանկարներ ունի, ընդ որում՝ գլխավոր հարցն առեւտրի ընդլայնումն Է երկրների միջեւ»: Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որն Իրան Է ժամանել Պետդումայի պատվիրակության կազմում:

Ժիրինովսկին կարեւորել Է Մոսկվա-Բաքու-Ջուլֆա-Աստարա միասնական երկաթուղային մայրուղու ստեղծման եւ մինչեւ Թեհրան դրա շարունակման նախագծի իրացումը: Նոր մայրուղին կոչված Է նվազեցնել Եվրոպայից Ասիա եւ հակառակ ուղղությամբ բեռները հասցնելու ժամկետներն ու արժեքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում